15/02/2024 12:57
ՄԹ խորհրդականների հետ Ջերմուկում էինք՝ անվտանգության իրավիճակը տեղում ներկայացնելու և ԼՂ բռնի տեղահանվածների հետ հանդիպելու համար. Խանդանյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը X-ի իր էջում գրել է.
«Ջերմուկում էինք Միացյալ Թագավորության խորհրդականների հետ՝ 2022 թվականին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումից հետո անվտանգության իրավիճակը տեղում ներկայացնելու պատվիրակությունը և հանդիպելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ»։