15/02/2024 15:02
Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է․ 24News
Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը այժմ գտնվում է Քննչական կոմիտեում: Այս մասին 24News-ը տեղեկացել է ՔԿ հավաստի աղբյուրներից:
Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, նաև լուրեր շրջանառվեցին, թե նախկին նախարարն ԱԱԾ-ում է և հնարավոր է՝ կալանավորվի։
Aysor.am-ի հետ զրույցում Քերոբյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր ԱԱԾ-ում լինելու փաստը.«Կներեք, այս պահին լրագրողների հետ զրուցելու ոչինչ չունեմ, բան չկա ասելու»։
Հիշեցնենք, որ այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահան Քերոբյանի ազատման հրամանագիրը։