Վիզաների ազատականացումը Եվրամիության և Հայաստանի միջև քննարկումների առանցքային թեմա է․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հարցազրույցը

15/02/2024 13:21

Վիզաների ազատականացումը Եվրամիության և Հայաստանի միջև քննարկումների առանցքային թեմա է․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հարցազրույցը


Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը մի շարք ոլորտներում  Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցությունը զարգացնելու ներուժ է տեսնում՝ շեշտելով, որ դրան կնպաստի նաև Երևանում Բելգիայի՝ վերջերս բացված դեսպանատան աշխատանքը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու ներուժ է տեսնում հատկապես տնտեսության և մշակույթի ոլորտներում։ Նա փոխգործակցության լուրջ պոտենցիալ է տեսնում նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, էներգետիկայի ոլորտներում։ Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստան-Բելգիա հարաբերություններին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման հնարավորություններին, Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ԵՄ-ում նախագահության ընթացքում Բելգիայի առաջնահերթություններին և այլ հարցերի։

-Պարոն դեսպան, արդեն գրեթե վեց ամիս է`դիվանագիտական առաքելությամբ Հայաստանում եք:  Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանի, հայ ժողովրդի մասին։

-Երեւան ժամանեցի յուրահատուկ համատեքստում։ Որպես Հայաստանում Բելգիայի առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնի ստանձնումը համընկավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության եւ դրան հաջորդած բնակչության զանգվածային արտագաղթի հետ։ Այս իրադարձությունները մեծ ազդեցություն ունեցան իմ պաշտոնավարման սկզբնական շրջանում: Այս իրադարձություններից դուրս պետք է խոստովանեմ, որ ընդհանուր առմամբ տպավորված եմ կապերի հաստատման դյուրինությամբ թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ իշխանությունների հետ։ Բացի հայկական հյուրընկալությունից, դա բացատրվում է նրանով, որ մեր երկրները հիանալի երկկողմ հարաբերություններ ունեն։

-Ինչո՞ւ էր Բելգիայի համար կարեւոր հենց հիմա Հայաստանում դեսպանություն բացելը։

-Ձեր հարցն ակնհայտորեն եւ լիովին տեղին է: Այո, հարց կարող է առաջանալ՝ Բելգիան Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ ունի ավելի քան 30 տարի, ինչո՞ւ իմ երկրի իշխանությունները հենց այս պահին որոշեցին դեսպանություն բացել։ Դա մի քանի պատճառ ունի: Նախ, աշխարհաքաղաքական համատեքստը խորապես փոխվել է, օրինակ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը: Աշխարհաքաղաքական այս նոր մարտահրավերները Եվրոպային մոտ գտնվող որոշ տարածաշրջաններում ապակայունացման վտանգ են ներկայացնում: Այս համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունները շատ առանձնահատուկ նշանակություն են ստանում։ Եվրամիությունը, ինչպես գիտեք, աշխատում է Հարավային Կովկասում ավելի մեծ կայունության եւ բարգավաճման ուղղությամբ: Բացելով մեր դեսպանատունը՝ ցանկացանք մեր աջակցությունը ցուցաբերել եւ նպաստել այս ջանքերին, եւ սա այն ուղերձն է, որով կիսվել է արտաքին գործերի նախարար տիկին Հաջա Լահբիբը, երբ անցյալ ամառվա վերջին պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Դեսպանատան բացումը նաեւ հնարավորություն է զարգացնելու մեր երկկողմ կապերը, մասնավորապես տնտեսական, բայց նաեւ մշակույթի ոլորտում։ Վերջապես, ինչպե՞ս չհիշենք, որ իմ երկրում ապրում է 30-40 հազար հայ, ինչը նպաստում է Հայաստանի եւ Բելգիայի միջեւ սերտ կապերին, որոնք, հուսով եմ, ավելի կամրապնդվեն դեսպանատան բացմամբ։

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-բելգիական հարաբերությունների զարգացման ներկա փուլը։ Ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ երկու երկրների հարաբերությունները, ո՞ր ոլորտներում եք մեծ ներուժ տեսնում։

-Կան մի քանի ոլորտներ, որտեղ մենք կարող ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները։ Իմ՝ Հայաստան հասնելու օրերին Վալոնիայի արտահանման եւ օտարերկրյա ներդրումների գործակալությունը (AWEX) տնտեսական առաքելություն էր նախապատրաստում դեպի Հայաստան, եւ արդյունքում ես շատ արագ կապ հաստատեցի բազմաթիվ հայ ձեռներեցների հետ եւ անմիջապես զգացի տնտեսության ոլորտում մեր երկկողմ համագործակցության ամբողջ ներուժը։ Բելգիական եւ հայկական ընկերությունների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարներ, անշուշտ, կան։ Այստեղ ակնհայտ է տեխնոլոգիական ոլորտի զարգացումը։ 2024 թվականին այս ոլորտի կարեւոր միջոցառումներ են նախատեսված Հայաստանում․ մասնավորապես, խոսքը աշնանը Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի մասին է, որին, հուսով եմ, կմասնակցեն բազմաթիվ բելգիական ընկերություններ։ Բայց, կարծում եմ, կան նաեւ բազմաթիվ հնարավորություններ առողջապահության եւ էներգետիկ ոլորտներում, որտեղ բելգիական ընկերությունները կարող են դիրքավորվել։ Մեծ ներուժ կա գյուղատնտեսության, զբոսաշրջություն եւ այլ ոլորտներում եւս: Մենք ակնհայտորեն սկսում ենք սպիտակ էջից։ Շատ բաներ կան զարգացնելու, եւ այստեղ լինելը ինձ թույլ է տալիս ամենօրյա կապ ունենալ հայ զրուցակիցների հետ եւ զարգացնել կապերը։ Միայն մեկ օրինակ բերեմ․ դեսպանատունը, սերտ համագործակցելով բելգիական շոկոլադի հետ աշխատող հայ կին ձեռներեցի հետ, ով վերապատրաստվել է Callebaut ընկերության կողմից, երկու ազգային դրոշների գույներով, երկու երկրներին հատուկ համերով, այսինքն՝ Բելգիայի համար՝ սպեկուլոն եւ սուրճ, Հայաստանի համար՝ ծիրան եւ կոնյակ, շոկոլադներ պատրաստեցինք՝ որպես դեսպանության կողմից տարեվերջյան նվեր։ Ստեղծագործելու եւ համագործակցելու ցանկություն կա, պարզապես պետք է օգտվել հնարավորություններից, եւ դա է դեսպանության գոյության պատճառներից մեկը: Կարծում եմ, որ այս օրինակը հիանալի կերպով խորհրդանշում է այն, ինչ մենք փորձում ենք անել այստեղ՝ դեսպանատան միջոցով, մասնավորապես՝ զարգացնել համագործակցային եւ ստեղծագործական կապերը հատկապես տնտեսության ոլորտում եւ ապահովել, որ մեր երկրները մոտենան միմյանց եւ ընդհանուր շահեր գտնեն։ Մեկ այլ չափազանց դինամիկ ոլորտ է մշակույթը: Մասնավորապես, իմ ժամանելուց անմիջապես հետո հանդիպեցի Երեւանի պետական ​​թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր տիկին Սառա Նալբանդյանի հետ եւ, ի մեծ զարմանս, նա հայտարարեց, որ արդեն բազմաթիվ համագործակցություններ ունի բելգիացի դրամատուրգների հետ, եւ որ նրանցից ոմանց գործերը նույնիսկ թարգմանվել են հայերեն։ Այնուհետեւ նա ինձ հրավիրեց ինստիտուտ, որտեղ դասախոսների եւ ուսանողների հետ նրանց հարազատ թեմաների եւ գաղափարների շուրջ փոխանակման միջոցով ես նրանց մոտ բելգիացի արվեստագետների հետ համագործակցելու ծարավ զգացի: Այնուհետեւ ես աշխատեցի, որպեսզի ինստիտուտը կապի մեջ մտնի Բրյուսելի Theatre de Proche-ի, ինչպես նաեւ ազգային թատրոնի դերասանների, ինչպես նաեւ բելգիացի հեղինակների եւ դրամատուրգների հետ: Այս ամենը դեռ նոր է սկսվել, բայց ես արդեն կարող եմ ձեզ հայտարարել, որ գարնանը երկու բելգիական ներկայացում կլինի Երեւանում եւ  Գյումրիում։ Այս մասին մենք ավելի ուշ կհաղորդենք: Կարծում եմ, որ սա բելգիական ժամանակակից հասարակությանը լավ արտացոլող բեմադրություն է, որի թեման միգրացիայի խնդիրներն են, մի թեմա, որը հետաքրքրում է նաեւ հայ հանրությանը: Մենք փորձում ենք զարգացնել երկու երկրների մշակութային եւ ակադեմիական կապերը նաեւ համայնքային մակարդակով։

-Այս պահին ԵՄ-ում նախագահում է Բելգիան։ Որո՞նք են Ձեր երկրի առաջնահերթությունները։

-Ինչպես գիտեք, սա Եվրամիության Խորհրդում Բելգիայի 13-րդ նախագահությունն է։ Բելգիան առաջին անդամ երկիրն է, որը ստանձնել է այդ գործառույթը 1958 թվականին: Հետեւաբար, Բելգիան ունի որոշակի գիտելիքներ նախագահությունների կազմակերպման հարցերում, ինչը պահանջում է ինտենսիվ աշխատանք Բրյուսելի իմ գործընկերների կողմից: Այս նախագահությունն ունի օրենսդիր մարմնի գործող կազմի գործունեության ժամկետի  ավարտին գալու առանձնահատկությունը եւ կավարտվի Եվրոպական խորհրդարանի՝ հունիսի 9-ին կայանալիք ընտրություններով, որոնք կհամընկնեն նաեւ Բելգիայի դաշնային եւ տարածաշրջանային ընտրությունների հետ։ Մեր նախագահության կարգախոսը բաղկացած է երեք բառից՝ պաշտպանել, ուժեղացնել եւ պատրաստել։ Նպատակները կարող ենք ամփոփել մեկ նախադասությամբ՝ պաշտպանել եվրոպացի քաղաքացիներին՝ միաժամանակ ամրապնդելով մեր տնտեսության կայունությունն ու Եվրոպային պատրաստելով ապագային: Խոսքը  նախ այն օրենսդրական գործընթացները կյանքի կոչելու մասին է, որոնք ներառված են Եվրամիության 2019-2024 թվականների ռազմավարական օրակարգում, բայց նաեւ կարեւոր է Եվրամիության հետագա տարիների ռազմավարական օրակարգի նախապատրաստումը։ Բելգիայի նախագահության առաջնահերթություններն ընդհանուր առմամբ վեցն են, որոնք ակնհայտորեն համապատասխանում են Եվրամիության մեծ հավակնություններին․ երաշխավորել օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը եւ միասնությունը, ուժեղացնել Եվրամիության տնտեսական մրցունակությունը, ապահովել  անցումը կանաչ տնտեսությանը, աշխատել եվրոպական սոցիալական օրակարգը համախմբելու, եվրոպացիներին  եւ Եվրոպայի սահմանները պաշտպանելու ուղղությամբ եւ վերջապես պատկերացնել Եվրամիության ապագան: Օրենսդրական մակարդակով Բրյուսելի իմ գործընկերները նման են օդային երթեւեկության վերահսկիչներին, որոնք փորձում են հնարավորինս շատ նախագծերի վայրէջքն ապահովել: Եվ դա տեղի է ունենում գրեթե ամեն օր՝ լինի դա կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նախագիծը, որը ճանապարհ է հարթում Եվրամիության ներսում ներդաշնակեցված պատժամիջոցների համար, Ուկրաինային լրացուցիչ օգնության տրամադրման վերաբերյալ վերջին համաձայնագիրը, թե բնապահպանական մակարդակի, Շենգենյան գոտին ավելի ճկուն դարձնելու, եվրոպացիների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող անդրսահմանային սպառնալիքներին ուղղված նոր կանոնների վերաբերյալ նախագծերը։ Եվրոպան հաճախ է դիտարկվել եւ իրավացիորեն համարվում է նորմատիվ ուժ, սակայն, ներկայիս աշխարհաքաղաքական ցնցումներով պայմանավորված, մեր  նախագահության օրակարգում են նաեւ Եվրոպայի ապագայի ռազմավարական հարցերը։ Այսպիսով, մեր նախագահության երկրորդ փուլի օրակարգը կլինի ԵՄ-ի 2024-2029 թվականների ռազմավարական օրակարգի  նախապատրաստումը:

-Նշեցիք, որ Եվրոպայի համար առաջնահերթություն է Շենգենյան գոտու ճկունության ապահովումը։ Վերջերս ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարեց, որ ԵՄ-ն սկսում է քննարկել Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը։ Ի՞նչ փուլում է այս գործընթացը եւ որքանո՞վ է Բելգիան պատրաստ աջակցել Հայաստանին այս հարցում։

-Սա Եվրամիության եւ Հայաստանի միջեւ քննարկումների առանցքային թեմա է: Եթե ​​հիշում եք, վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած ելույթում հստակ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս հեռու գնալ Եվրոպայի հետ հարաբերություններում։ Եվրոպական Միության եւ Հայաստանի միջեւ արդեն գոյություն ունի վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագիր։ Եվրոպական Միության եւ Հայաստանի նոր գործընկերության օրակարգային թեմաների թվում, իհարկե, կա վիզային ռեժիմի ազատականացումը, որը ներառում է մի շարք բարեփոխումներ։ Բելգիան կողմ է այս թեմայի շուրջ երկխոսությունը շարունակելուն։

-Դուք նաեւ առիթ եք ունեցել հետեւել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը։ Ո՞րն է Ձեր գնահատականն այս առաքելությանը։

-Քաղաքացիական առաքելության դերն Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով անվտանգության իրավիճակի դիտարկումն ու զեկուցումն է։ Այն նաեւ նպաստում է հակամարտությունից տուժած բնակչության անվտանգությանը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորմանը: Եվրոպական առաքելությունն ամենօրյա կապի մեջ է մտնում տեղի բնակչության հետ, որոնցից հավաքում է տեղում իրավիճակի մասին նրանց տպավորությունները՝ տրամադրելով արժեքավոր տեղեկատվություն հակամարտության հետեւանքների վերացման  դեմ պայքարելու համար: Այս առաքելությունը գործիք է՝ աջակցելու եվրոպական միջնորդությանը եւ շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Առաքելությունը, որը փետրվարի 20-ին կնշի իր առաջին տարեդարձը, շուտով կընդլայնվի, ինչը Բելգիան ողջունում է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին Այսօր, 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև Այսօր, 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան Այսօր, 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը Այսօր, 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Այսօր, 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան Այսօր, 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում Այսօր, 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև Այսօր, 10:42 Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան Այսօր, 10:29 «Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է Այսօր, 10:21 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Այսօր, 10:14 Եթե մեր երկրում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու․ Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին Այսօր, 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան Այսօր, 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով Այսօր, 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը Այսօր, 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու Այսօր, 08:53 «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը 26/12/2024 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 26/12/2024 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել 26/12/2024 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան 26/12/2024 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան 26/12/2024 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ 26/12/2024 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ 26/12/2024 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 26/12/2024 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները 26/12/2024 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան 26/12/2024 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում 26/12/2024 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել 26/12/2024 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ 26/12/2024 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել 26/12/2024 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև 26/12/2024 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ 26/12/2024 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում 26/12/2024 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում 26/12/2024 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը 26/12/2024 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն 26/12/2024 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն 26/12/2024 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական 26/12/2024 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր 26/12/2024 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին 26/12/2024 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 26/12/2024 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով 26/12/2024 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները 26/12/2024 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» 26/12/2024 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ 26/12/2024 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան 26/12/2024 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է 26/12/2024 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) 26/12/2024 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 26/12/2024 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է 26/12/2024 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն 26/12/2024 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ 26/12/2024 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան 26/12/2024 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին 26/12/2024 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով 26/12/2024 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան 26/12/2024 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց 26/12/2024 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը 26/12/2024 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը 26/12/2024 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված 26/12/2024 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը 26/12/2024 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել 26/12/2024 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս 26/12/2024 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին 26/12/2024 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 26/12/2024 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել 26/12/2024 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե 26/12/2024 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը 26/12/2024 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը 26/12/2024 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել 26/12/2024 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան 26/12/2024 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն 26/12/2024 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը 26/12/2024 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 26/12/2024 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել 26/12/2024 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը 26/12/2024 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել 26/12/2024 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար 26/12/2024 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել 26/12/2024 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան 26/12/2024 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա 26/12/2024 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին 26/12/2024 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու 26/12/2024 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում