15/02/2024 11:03
Արդեն պարզ է՝ 20 տարի առաջ Հրազդան մարզադաշտը 165,000$-ով մասնավորեցնելու համար ոչ մեկ չի դատվելու. Առաքելյան
Դատախազությունը քրեական գործ է հարուցել 20 տարի առաջ Հրազդան մարզադաշտը 165,000$-ով մասնավորեցնելու մասով. Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Այս պահից արդեն պարզ է, որ այս խայտառակ գործի համար ոչ մեկը չի դատվելու, քանի որ ինչպես գրեթե բոլոր գործերի, այդպես էլ այս գործի մասով վաղեմության ժամկետը լրացել է»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ երեկ Դատախազությունը տեղեկացրել էր, որ «Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ։