15/02/2024 14:11
Կարծում եմ՝ Նարեկ Մալյանի արդարացման դատավճիռը կմնա ուժի մեջ. Փաստաբան (Տեսանյութ)
Մեր դատախազությունն այս գլխավոր դատախազի օրոք պատանեկան մաքսիմալիզմով է գործում, բողոքարկում է բոլոր ակտերը, եթե այն իրենց դիրքորոշման հետ չի համընկնում, Նարեկ Մալյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Սա այդ շարքից պետք է լինի, եթե այդ շարքից է, կարծում եմ՝ արդարացման դատավճիռը կթողնվի ուժի մեջ։ Չի բացառվում նաև այլ տարբերակ, եթե քաղաքական որոշում կա նրան դատելու»,-ասաց Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր (դատավորներ՝ Ա.Մաթևոսյան, Մ.Մելքոնյան, Ա.Բեկթաշյան) քննության է առնվելու Նարեկ Մալյանի վերաբերյալ մյուս քրեական գործը, որով առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է: