15/02/2024 19:29
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը ստորագրել է ոչ թե Շարմազանովը, այլ Փաշինյանը
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Իմ պատասխանը ի Չեմբեռլենի «ժառանգ» Նիկոլին․
Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։
Ո՞վ է խախտել նույն հայտարարությունն ու հայկական զորքերը հետ քաշել Ղուբաթլուից Սյունիք։ Նիկոլը։
Ո՞վ է հանձնել Գորիս-Կապան 21 կմ-ը։ Նիկոլը։
Ո՞վ է Լաչինը հայաթափել՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։
Ո՞վ է հայտարարել, որ Սեւ լճի 30 տոկոսի հանար հո պատերազմ չի սկսի։ Նիկոլը։
Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։ Նիկոլը։
Ո՞վ էր խոստանում խաղաղություն, բայց բերում է պատերազմ։ Նիկոլը։
Ո՞վ էր ասում ,ոչ մի միջանցք նոյեմբերի 9-ի 9-րդ կետում չկա։ Նիկոլը։
Ո՞վ է թռել ռուսական միջնորդությունից։ Նիկոլը։
Ո՞վ էր հրաժարվում ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակությունից։ Նիկոլը։
Ո՞վ է Արեւմուտքի պասով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Նիկոլը։
Ո՞վ է լուռ հետեւել Արցախի հայաթափմանը։ Նիկոլը։
Ասել ու կասեմ. Արցախի հայաթափումն ու պատերազմի նոր վտանգը պայմանավորված է նաեւ Նիկոլի կողմից ստորագրված միջազգային պարտավորությունները չկատարելով։
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն էլ ստորագրել է ոչ թե Շարմազանովը, այլ՝ Փաշինյանը։
Ստորագրել ու պարտավորվել իրականացնել, բայց ժուլիկի նման թռնելը նոր ռումբ է արդեն Հայաստանի տակ։
Հ.Գ. 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն արժանապատվության ու ամեն գնով խաղաղության միջեւ ընտրեց երկրորդը, բայց ստացավ ե՛ւ պատերազմ ե՛ւ արժանապատվության կորուստ։
Նիկոլը գնաց այդ ճանապխրհով ու մեր գլխին բերել է ե՛ւ պատերազմի վտանգ, ե՛ւ արժանապատվության խայտառակ կորուստ»։