15/02/2024 18:35
Իրավապաշտպանները շարունակում են բարձրաձայնել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին
Մի խումբ իրավապաշտպաններ նամակներ էին հղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին՝ մեր երկրում տեղ գտնող մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ։ Նամակներին որոշ արձագանքներ են ստացվել։ Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այսօր ես և իրավապաշտպան Արսեն Բաբայանը հանդիպում ենք ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան պարոն Էրիկ Թինտրուպի հետ։ Պարոն փոխդեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։ Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում»,- գրել է իրավապաշտպանը։