15/02/2024 15:21
Պարեկներն ու Էրեբունու ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի պարեկներն ու Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 14-ին, ժամը 3.40-ին, Այվազովսկու փողոցում հայտնաբերել և բաժին են տարել 49-ամյա Արկադի Խ.-ին, որը 2023 թ. դեկտեմբերի 6-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է ոստիկանության Արտաշատի բաժին: