15/02/2024 14:07
Հունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 92 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 92 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ:
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 14.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
Հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք:
Մսամթերքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
Շահումով խաղերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք:
Շինարարության ոլորտում (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք:
Տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք:
Այլ ոլորտներում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք:
Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 12 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։
Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 92 հարկ վճարողների ցանկը։