15/02/2024 21:16
Ռազմական ոստիկանության ծառայողը սիրուհու հետ նախապատրաստել է նրա ամուսնու սպանությունը՝ դեղորայքով թունավորելու եղանակով
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր աղմկահարույց բացահայտում է կատարվել Տավուշի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ոստիկանության Իջևանի բաժին է բերման ենթարկվել Տավուշի մարզի 31-ամյա մի բնակիչ։ Նա նույն մարզի 36-ամյա բնակչուհու հետ սիրային կապի մեջ է եղել։ Երկուսով նախապատրաստել և փորձել են այդ բնակչուհու 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն գործը ավարտին չի հաջողվել հասցնել։
Հայտնաբերվել է նաև 36-ամյա սիրուհին և նույնպես բերման է ենթարկվել։
Նշված անձինք ձերբակալվել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ ձերբակալված տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։