16/02/2024 12:53
Գրոզնիի նոր թաղամասը կկրի Պուտինի անունը
Գրոզնիում նոր թաղամասը կկրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը․
«Նոր թաղամասը կկոչվի ի պատիվ մեր ազգային առաջնորդի, մեր ժամանակների ամենակարկառուն քաղաքական գործչի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի»,- գրել է Կադիրովը՝ տելեգրամյան ալիքում։
Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի պատվին Գրոզնիի նոր թաղամասն անվանակոչելու որոշումը կայացվել է՝ ի նշան չեչեն ժողովրդի երախտագիտության և Պուտինի անունը հավերժացնելու ցանկության։