16/02/2024 15:32
Այդ մարդիկ են մեղավոր, որ համաձայնել են աշխատել այդպիսի կառավարության կազմում. Սարգսյանը՝ Քերոբյանի մասին (Տեսանյութ)
Ես չեմ ուզում պատկերացնել, քանի որ մեր իշխանությունն ուղղակի ի վիճակի չէր այսպիսի բաներ անելու, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլիներ իրենց իշխանության հետ, եթե այս իշխանության քայլերն աներ՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք այսպիսի բաներ չենք արել, բայց մարդիկ դուրս են եկել և պահանջել մեր հրաժարականը, մենք ենթարկվել ենք»,-հավելեց նա։
Անդրադառնալով Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին տնային կալանք նշանակելուն՝ Սարգսյանը նշեց, որ եթե նա նախկին իշխանություններից լիներ, ապա բոլոր միջոցները կձեռնարկեին, որպեսզի հանրությանը ցույց տային, թե տեսեք՝ ինչքան վտանգավոր մարդ է, որ տնային կալաքը նրա համար քիչ է։ Կարծում եմ՝ այդ մարդիկ են մեղավոր, ովքեր համաձայնել են աշխատել այդպիսի կառավարության կազմում»։