16/02/2024 19:38
Փաշինյանն ու Կոսովոյի վարչապետը Մյունխենում մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Բալկաններում տեղի ունեցող գործընթացների շուրջ
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ:
Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին` վերջին տարիների իրադարաձությունների համատեքստում` նշելով, որ պատմականորեն երկու ժողովուրդներն անցնում են դժվարին ժամանակաշրջանով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բազմաոլորտ փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարներին»: