16/02/2024 23:44
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում քննչական գործողություններ էին, տնօրենին ձերբակալել են․ Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոնում մի քանի ժամ շարունակ գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։
Ըստ տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նա ձերբակալվել է։