16/02/2024 18:51
Ռուսաստանը բանակցում է մի շարք երկրների հետ՝ առանց վիզայի ռեժիմ սահմանելու հարցի շուրջ
Ռուսաստանը բանակցում է մի քանի երկրների հետ՝ առանց վիզայի ռեժիմ սահմանելու հարցի շուրջ, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Իվանովը։
«Շարունակում ենք բանակցությունները մի շարք երկրների հետ՝ առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար»,- ասել է Իվանովը՝ առայժմ, սակայն չհրապարակելով կոնկրետ երկրների անուններ։
«Գործընթացը շարունակական է, առաջընթաց է գրանցվել»,- ասել է նա՝ հավելելով, որ օգոստոսի 1-ից Ռուսաստանը նախատեսում է ընդլայնել նաև այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան էլեկտրոնային վիզաներ ստանալ Ռուսաստանի Դաշնություն այցելելու համար։
Ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը 170 000 միասնական էլեկտրոնային վիզա է տրվել 55 երկրների քաղաքացիների։ Միասնական էլեկտրոնային վիզաների ավելի քան 90%-ը տրվել է 10 երկրների՝ Չինանստանի, Էստոնիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի, Լատվիայի, Իրանի, Լիտվայի, Իտալիայի քաղաքացիներին։ Ոչ բարեկամական երկրների քաղաքացիերին տրվել է 43 000 միասնական էլեկտրոնային վիզա՝ ընդհանուր թվի 25%-ը։