17/02/2024 11:46
Բայրամովն ու Օ՛Բրայենը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն կարևորել է ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունները
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛ Բրայենը:
Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին` Բայրամովը նշել է, թե «Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններին և դատարաններին ուղարկված դիմումներում պահպանվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները»․
«Կարևոր է, որ Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում Երևանը հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից»,- ասել է Բայրամովը։