17/02/2024 14:38
Քննարկեցինք, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին․ Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղարը Բլինկենը X սոցիալական ցանցում գրառում է կատարել Մյունխենում ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման մասին՝ այն որակելով արդյունավետ՝ թե՛ Բաքվի ու Երևանի համար ԱՄՆ միջնորդական դերի և թե՛ երկկողմ հարաբերությունների առումով։
«Այսօր մենք արդյունավետ զրույց ունեցանք Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,-գրել է նա։