17/02/2024 19:29
Վահագն Դավթյանը՝ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության «օղակներ» վարժությունում:
Եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.500 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը:
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14.470 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: