17/02/2024 17:45
ՆԱՏՕ-ն իր զինվորականներին Ուկրաինա չի ուղարկի․ Շոլց
Արևմուտքը չի ցանկանում, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն հակամարտեն, ուստի Հյուսիսատլանտյան դաշինքն իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա, Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Երկու բան, իմ կարծիքով, առանցքային նշանակություն ունի. առաջինն այն է, որ Ռուսաստանի կողմից սպառնալիքն իրական է, ուստի մեր պաշտպանական և զսպման կարողությունները պետք է ամուր և վստահելի մնան։
Եվ երկրորդը՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ուժի մեջ է այն, որ մենք չենք ուզում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, այդ իսկ պատճառով նրանք, ովքեր աջակցում են Ուկրաինային, պատերազմի սկիզբից ի վեր միասնական կարծիք են ձևավորել, որ մենք մեր զինվորականներին Ուկրաինա չենք ուղարկի»,- հայտարարել է Շոլցը։