17/02/2024 12:00
Պեսկովը Նավալնիի մահվան մասին Արևմուտքի հայտարարությունները բացարձակապես անընդունելի է համարում
Կրեմլը Ալեքսեյ Նավալնիի մահվան վերաբերյալ Արևմուտքի հայտարարությունները համարում է բացարձակապես անթույլատրելի՝ հաշվի առնելով, որ քննվում են մահվան պատճառները, և դեռ ոչինչ հայտնի չէ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե արդյո՞ք Կրեմլը կարձագանքի այս իրավիճակին՝ Պեսկովը նշել է. «Մենք ամեն ինչ ասել ենք, զեկուցվել է նախագահին, ԱԴԾ-ն անում է այն ամենը, ինչ պետք է անի», - եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հարցին, թե կարո՞ղ է արդյոք ՌԴ նախագահը Նավալնիի մահվան հետաքննությունը վերահսկողության տակ վերցնել՝ Պեսկովն ընդգծել է. «Ես այլևս ոչինչ չունեմ այս թեմայով խոսելու»։
Փետրվարի 16-ին Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։