17/02/2024 18:22
Ինչո՞ւ պիտի 67 տարեկան մարդը սահման պահի․ Բա ավտոբուսների մեջ օրն անցկացնող ոստիկաններն ի՞նչ պիտի անեն. Տարոն Տոնոյան (Տեսանյութ)
«Այդքան ոստիկաններ, որ բարձր աշխատավարձ ստանալով, ավտոբուսների մեջ նստած բուտերբրոդներ ուտելով՝ օրն անցկացնում են, ինչու՞ են Երևանում, ճիշտ չէ՞ , որ իրենք գնան 67 տարեկանի փոխարեն սահման պահեն։
Ոստիկանների քանակն ուղիղ համեմատական է իշխանության վախի սաստկացմանը. նոր էին եկել իշխանության՝ մի քանի անգամ հեծանիվով աշխատանքի գնացին, հիմա մարդկանց ավտովթարի ենթարկելով, սպանելով են շրջում քաղաքում. դա էլ է վախի ցուցիչ»,-«Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։
«Շատերն են արդեն համոզվել այս իշխանության ապազգային լինելու մեջ։ Մենք՝ ընդդիմությունը, ընդդիմադիր լիդերները, հիմա պետք է ծանրակշիռ, տրամաբանող, սրտացավ, գործունյա մարդկանց պայքարի ճանապարհը ցույց տանք: Միայն թե չհարցնեն՝ ո՞վ։ Հարցադրումը սխալ է, պետք է թիմ գա։ Իհարկե, թիմի ավագի դերը շատ մեծ է, բայց հավասարաչափ կարևոր է, թե թիմի անդամներն ովքեր պիտի լինեն։ Եթե վիրաբույժի օգնականները իրենց գործը լավ չանեն, վիրաբույժը որքան էլ տաղանդավոր լինի, արդյունքի չի կարող հասնել։ Իհարկե, չպետք է նաև մոռանալ, որ հենց վիրաբույժն է թիմը ձևավորողը. սրանք փոխկապակցված և հավասարաչափ կարևոր հարցեր են: Մենք պիտի մարդկանց ճանապարհ ցույց տանք, հավատացնենք, որ հնարավոր է դուրս գալ այս իրավիճակից։ Կարող ենք անել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում