17/02/2024 17:52
Ալիևի հետ այսօր անցկացրած բանակցությունների արդյունքները Փաշինյանը քննարկել է Հելգա Շմիդի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նիկոլ Փաշինյանը և Հելգա Շմիդը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին, այսօր Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների արդյունքներին։
Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը»: