17/02/2024 18:10
ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները ծաղիկներ են խոնարհել Եղիշե Չարենցի հուշարձանին՝ «ի նշանավորումն Ալեքսեյ Նավալնիի մահվան»
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան X-ի պաշտոնական էջում ուշադրության արժանի հրապարակում է արվել։
Մեր երկրում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ծաղիկներ են խոնարհել հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հուշարձանին։ Առիթը, սակայն, բանաստեղծին մեծարելը չէ։ Ծաղիկները, ինչպես նշված է ԱՄՆ դեսպանատան X-ի պաշտոնական էջում, խոնարհվել են՝ «ի նշանավորումն ռուսական բանտում Ալեքսեյ Նավալնիի մահվան»։
Գրառումը՝ ստորև․