17/02/2024 15:40
Ազատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարը ԵԱ-ում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնում 61, 74, 86, 92, 125 կգ քաշային ըմբիշները:
61 կգ քաշում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի Մեջլում Մեջլումյանն, ում մրցակիցը ալբան Զելիմխան Աբակարովն է:
Որակավորման փուլից պայքարի մեջ է մնում 86 կգ Մուշեղ Մկրտչյանը: Նրա մրցակիցը Լատվիայից Ալանս Ամիրովն է:
92 կգ քաշում Կնյազ Իբոյանի մրցակիցը դեռ հայտնի չէ:
Եվ գերծանր քաշում Լյովա Գևորգյանը որակավորման փուլում ուժերը կչափի Ադրբեջանից Գեորգի Մեշվիլիդիշվիլու հետ:
Փետրվարի 17-ին Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կմրցեն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 70 կգ Արման Անդրեասյանը: