17/02/2024 20:15
Մյունխենում հանրահավաք է
Մյունխենում անվտանգության համաժողովին զուգընթաց մի քանի ցույցեր են տեղի ունեցել։ Դրանց մասնակիցները դեմ են հանդես եկել ռազմական կոնֆլիկտներին՝ խիստ քննադատելով համաժողովի մասնակից քաղաքական գործիչներին։
Մի քանի տասնյակ կազմակերպությունների կոչով կազմակերպված հաանրահավաքի մասնակիցները Մյունխենի Կարլսպլաց հրապարակից երթով՝ տարբեր ճանապարհներով շարժվել են դեպի կենտրոնական՝ Մարիենպլաց հրապարակ, որտեղ էլ հանրահավաքի մասնակիցների ելույթների համար վաաղօրոք բեմահարթակ է տեղադրվել։
Ցույցերի մասնակիցները վանկարկել են՝ «Զինաթափում՝ սպառազինությունների փոխարեն», «Մեզ հարկավոր չեն առճակատումներ», «ՆԱՏՕ-ն պատերազմ հրահող է», «Ո՛չ սպառազինությունների մրցավազքին»։
Եույթներում դժգոհություններ են հնչել Արևմուտքի կողմից ինչպես Իսրայելին, այնպես էլ Ուկրաինային քաղաքական ու ռազմական աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ։