17/02/2024 20:31
Արսեն Հարությունյանը` Եվրոպայի քառակի չեմպիոն․ 10։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Կարավուսի հետ գոտեմարտում հաղթեց 10:0 հաշվով` մոտավորապես մեկ րոպեում:
Հարությունյանը դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։
Հիշեցնենք հայ մարզիկը երեկ երկու անգամ նույն՝ 10։0 հաշվով հաղթանակներ էր տարել։ Դրանցից մեկը՝ ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի նկատմամբ։