17/02/2024 10:00
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականները որոշել են առավել խորացնել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ փոխհամագործակցությունը: ՔՊ նախաձեռնող խմբի վերջին նիստին այս հարցը օրակարգային է եղել: Ինչպես մեզ փոխանցեցին, որոշումը Նիկոլ Փաշինյանն է կայացրել ու հրահանգել է թիմակիցներին ակտիվ աշխատանք տանել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ, խորացնել համագործակցությունը նրանց հետ, անդամակցել:
Ուշագրավ է նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը ՔՊ-ականների օրակարգում չի եղել: Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունների գնալ, ու այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկում: Թե ինչ վտանգներով է հղի այս իրավիճակը, դժվար է ասել»։