18/02/2024 21:09
Կդադարենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկեր լինել, եթե դադարեցնեն օգնությունը․ Զելենսկի
Կդադարենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկեր լինել, եթե դադարեցնեն օգնությունը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ հանդիպումից հետո։
Զելենսկին, միևնույն ժամանակ, ասել է, որ Կիևը նման սցենար չի քննարկում:
«Ակնկալում ենք, որ Կոնգրեսի դրական որոշում կկայացնի, մեզ համար կենսական նշանակություն ունի այդ փաթեթը։ Այսօր այլընտրանք չենք փնտրում, որովհետև հույսը դրել ենք Միացյալ Նահանգների՝ մեր ռազմավարական գործընկերոջ վրա», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը կարող է ստորագրվել, երբ ԱՄՆ Կոնգրեսը օգնություն ուղարկի Ուկրաինային: