18/02/2024 18:23
Ըմբշամարտի ԵԱ. Մեժլումյանը կպայքարի բրոնզի համար
Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել:
61 կգ քաշայինների պայքարում Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտում 5:4 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Մեժլում Մեժլումյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0:9 հաշվով պարտվել էր ալբանացի Զելիմխան Աբակարովին։
Աղբյուր՝ ArmSport.am