18/02/2024 11:10
Կադիրովի որդին նախարարի պաշտոն է ստացել
Ռամզան Կադիրովի ավագ որդին՝ Ահմատ Կադիրովը, ստացել է հանրապետության երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:
18-ամյա Ահմատի նշանակման մասին հայտարար է Չեչնիայի խորհրդարանի ղեկավար Մագոմեդ Դաուդովը՝ շնորհավորելով նրան Կադիրովի շքանշանը ստանալու կապակցությամբ:
«Ահմատն իրեն դրսևորել է որպես արդյունավետ ղեկավար, որն աչքի է ընկնում ցանկացած գործի նկատմամբ պատասխանատու և գրագետ մոտեցմամբ։ Նման կարճ ժամանակահատվածում նա զգալի ներդրում ունեցավ երիտասարդությանը վերաբերող քաղաքականության մեջ՝ կազմակերպելով բազմաթիվ հիշարժան միջոցառումներ: