18/02/2024 12:23
Շոյգուն Պուտինին զեկուցել է Ավդեևկա քաղաքն ամբողջությամբ հսկողության վերցնելու մասին
ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ուկրաինայի Զինված ուժերի հզոր պաշտպանական հանգույցը՝ Ավդեևկա քաղաքն ամբողջությամբ հսկողության վերցնելու մասին։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ ազատագրվել է 31,75 քառ.կմ տարածք։
«Ուկրաինացի զինյալները լքել են Ավդեևկան՝ թողնելով սպառազինություն և ռազմական տեխնիկա։
Ներկայումս անցկացվում են քաղաքը գրոհայիններից վերջնականապես մաքրելու, Ավդեևկայի կոմբինատում հաստատված ուկրաինական ստորաբաժանումների շրջափակման միջոցառումներ։ Ավդեևկայի ազատագրումը հնարավորություն ընձեռեց առաջնագիծը պաշտպանել Կիևի հանցավոր ռեժիմի ահաբեկչական հարձակումներից», -ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ից ընդգծել են՝ ռուսական զորքերի առաջխաղացման մասին տեղեկատվությունը չի հրապարակվել, քանի դեռ հակառակորդն ամբողջությամբ չի ջախջախվել և քաղաքը չի վերահսկվել։