18/02/2024 15:46
Շարունակվում են «Հայկական պետությունը որպես համախմբման օրակարգ» խորագրով հանդիպումները. Սուրեն Պետրոսյան
Շարունակում ենք «ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որպես համախմբման օրակարգ» խորագրով հանդիպումներ ունենալ եվրոպական մի շարք երկրների սփյուռքի հայ համայնքների ներկայացուցիչների հետ. հայտնոմ է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:
Հանդիպումներին զուգընթաց տեղի են ունենում նաև մշակութային այցելություններ։
1814 թվականին օծված Արևմտյան Եվրոպայի ամենահին հայկական Սուրբ Հոգի եկեղեցում մասնակցեցինք պատարագի, որից հետո շրջելով եկեղեցուն կից տարածքում ծանոթացանք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և 2020 թվականի 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված խաչքարերին։
Հաջորդ այցելությունը Ամստերդամի համալսարանում էր, որի պուրակում առաջիկայում կտեղադրվի 1666 թվականին առաջին հայերեն Աստվածաշունչը տպագրած Ոսկան Երևանցու արձանը։
Այցելել ենք նաև Ամստերդամի Սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոց, որտեղ հանդիպեցինք դպրոցի սաներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին։
Պահպանել սեփական ինքնությունը. սա առանցքային է սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի համար, իսկ այս հարցում կարևոր է իմանալ սեփական պատմությունը։
Հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակվում են։