18/02/2024 22:26
Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին․ Փաշինյան
Կարևոր հարց կար սեղանին դրված, արդյո՞ք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և ըստ էության հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին․ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը։
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում, որը արդեն մի քանի հանդիպումներ տեղի է ունեցել։
Ընդհանուր առմամբ, եթե պայմանավորվածությունները այն, որ ձեռք են բերվել, պահվեն, այդ պայմանավորվածությունների կատարումն կօգնի, կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը։ Մենք մեր կողմից հաստատակամ ենք այդ պայմանավորվածությունների հավատարիմ մնալուն։
Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, դրանք դեռևս համաձայնեցված չեն։ Այս ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն»,- ասել է Փաշինյանը։