18/02/2024 23:56
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի․ Նիկոլ Փաշինյան
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի․ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով, չկա էդպիսի բան, որ որևէ այլ երկիր ՀՀ որևէ տարածք վերահսկելու է և խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիանների մասին։ Դուք գիտեք նաև, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար մենք ստեղծել ենք և առաջարկել ենք «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Էն խոսույթը, որն օգտագործում է Ադրբեջանի ղեկավարը, ինքը արդեն ազդանշան է, որ կան վտանգներ»,-ասաց Փաշինյանը։
Ըստ նրա այդ վտանգները դիմակայելու համար առաջին հերթին միջազգային հարաբերություններում պետք է կառավարել։ «Որովհետև «խաղաղության խաչմերուկ»-ի ստեղծման պատճառներից մեկը, ո՞րն էր, որ Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում ճանապարհ տանք որևէ մեկին։ Այս ինչ խոսվումա դրա մասին, որ Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, այդպիսի բան չկա գրած, 9-րդ կետում այդպիսի բան չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել, քցել են մի կողմ։ Էդ ո՞նց կարա լինի, որ մնացած կետերը չլինեն, էդ մի կետը լինի։ 9-րդ կետի վրա հղումը, արդեն էլ արդիական չի, որովհետև և ՌԴ-ն և Ադրբեջանը նախորդ կետերով իրանց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր ԼՂ-ում հայ չկա»,- ասաց Փաշինյանը։