19/02/2024 00:00
Հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում․ նոր մանրամասներ
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում՝ արյան լաբորատոր քննությամբ, տեղեկացնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնությունը, նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ շտապ օգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 6 երեխա՝ 3 ընտանիքից(միևնույն օջախից),նախնական ախտորոշումը՝ թունավորում։
Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ ծանր։