19/02/2024 10:00
1 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ․ հայ բռնցքամարտիկների նվաճումները
1 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ` Ռումինիայում կայացած «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարից։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Հայ բռնցքամարտիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 92 կգ քաշային Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը։ Եզրափակիչում մեր մարզիկը հաղթել է Հունաստանի ներկայացուցչին։
67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։