19/02/2024 12:11
ՀՀ օրենսդրական ակտերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները պետք է վերացվեն. Ադրբեջանի ԱԳՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը մոլորեցնող հայտարարություններ է անում, որը ցավալի է. այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որ «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի պաշտպանվում միջազգային հանրության կողմից»։
«Հայաստանի վարչապետը ոչ թե ասում է, որ Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնություններն անհիմն են, այլ միջազգային հանրության կողմից չաջակցվող գործողութունների շարունակությունն է անհիմն։ Սա ևս մեկ անգամ անուղղակիորեն ապացուցում է, որ հայկական կողմի պահանջները դեռ շարունակվում են։ Այս առումով Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում արտացոլված մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները պետք է վերացվեն», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ կրկին պնդելով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններով»։