19/02/2024 11:05
Հայաստանը ժողովրդավարական երկիր է չափազանց բարդ տարածաշրջանում. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ որակելով այն արդյունավետ։
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է չափազանց բարդ տարածաշրջանում։ Մենք պետք է աշխատենք ավելի սերտ կապեր կառուցել Եվրոպայի և լայն ժողովրդավարություն ունեցող աշխարհի հետ»,-գրել է նա։