19/02/2024 20:47
Թբիլիսիում նշվել է Հովհաննես Թումանյանի 155-ամյակը
Փետրվարի 19-ին Թբիլիսիում նշվել է մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակը, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Տոնական միջոցառումները մեկնարկել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։
Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը և բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի «Հարություն» գրքի շնորհանդեսը, որին հաջորդել է միմյանց գիրք նվիրելու արարողությունը։