19/02/2024 22:03
«Հարիր չէ պետական քաղաքական գործիչներին»․ Պեսկովն արձագանքել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ալեքսեյ Նավալնիի մահվան վերաբերյալ արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները «լկտիություն» է որակել։
Նա նշել է, որ ընթանում է հետաքննություն, ու դեռ չի պարզվել Նավալնու մահվան հստակ պատճառը, ուստի այդ պայմաններում մեղադրական հայտարարություններով հանդես գալը ոչ այլ ինչ է, քան լկտիություն։
«Դա հարիր չէ պետական քաղաքական գործիչներին»,- ասել է Պեսկովը։