19/02/2024 21:36
Մոսկվայի հայկական համայնքը կպաշտպանի Վլադիմիր Պուտինի թեկնածությունը
Մոսկվայի հայ համայնքը առաջիկա նախագահական ընտրություններում կսատարի ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք՝ կազմակերպիչներս, որպես Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, նույնպես հայտնում ենք մեր աջակցությունը նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին»,- ասել է Նավոյանը՝ հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
Նավոյանը նշել է, որ միջազգային փոփոխվող հարաբերություններում «Վլադիմիր Պուտինն այն թեկնածուն է, ով համապատասխանում է Ռուսաստանի ազգային շահերի, Ռուսաստանի և աշխարհի ռազմավարական ապագայի թելադրած չափանիշներին»։