19/02/2024 20:26
«Սա ևս մի քայլ էր՝ դեպի հաղթանակ, առաջ կշարժվենք ավելի մեծ քայլերով»․ Կադիրովը հայտնել է՝ Ավդեևկայից բացի, մի քանի գյուղ էլ է անցել ռուսական վերահսկողության տակ
«Ավդեևկայից բացի, ռուսական զորքերը մի քանի գյուղ էլ են ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում»,- լրագրողներին ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ Գրոզնիում ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած խորհրդակցությունից հետո։
«Ուկրաինացինեևն Ավդեևկայից կրակում էին Դոնբասի խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Ավդեևկայի ազատագրումը մեզ համար շատ կարևոր էր։ Ոչ միայն Ավդեևկան, այլև մի քանի գյուղ էլ է ազատագրվել։ Մեր վերցրած յուրաքանչյուր սանտիմետր հողը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է Կադիրովը։
«Ավդեևկան ևս մեկ քայլ է դեպի հաղթանակ. կարծում եմ՝ կշարունակենք արդեն մեծ քայլերով առաջ գնալ»,- հավելել է նա։