19/02/2024 23:30
Արաբները սերիալ են նկարում Նարեկ Մալյանի վեպի հիման վրա
Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» վեպը, որը հրատարակվել էր 2017 թվականին, մեկ տարի անց թարգմանվել էր նաև արաբերեն՝ Եգիպտոսի Ալ Արաբի հրատարակչության կողմից: Այժմ արաբները սերիալ են նկարում Մալյանի վեպի հիման վրա: Ալ Արաբի հրատարակչությանն էլ իր ընթերցողներին խորհուրդ է տալիս Ռամադանից առաջ կարդալ «Զրոյական կետը», հայտնում է «Առավոտ»-ը։
Արաբական հրատարակչության ֆեյսբուքյան էջում այս ամենի մասին անդրադարձ կա, ինչը քննարկվել է հետեւորդների կողմից: Հիշեցնենք, որ «Զրոյական կետ» վեպում քաղբանտարկյալ հեղինակը միավորել է տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում և կրոնական տարբեր քաղաքակրթություններում տեղի ունեցող իրադարձությունները մի կետում՝ զրոյական: Գիրքը սկսվում ու ավարտվում է պատարագով, ինչի միջոցով փորձ է արվել նուրբ համեմատական գիծ տանել ժամանակակից աշխարհի ու միջնադարյան կրոնական ֆանատիզմի միջև: