19/02/2024 00:08
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ վարչապետ
Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, սա մեր անկեղծ դիրքորոշումն է․ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է։ Մենք երախտամոռ չենք, Ուկրաինայում հայերն իրենց լավ են զգացել»,- ասաց Փաշինյանը։