20/02/2024 00:17
Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում․ նա ավարտեց սպորտային կարիերան՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում։
87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Հայ մարզուհին պոկում վարժությունում էլ է նվաճել փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավել է 5-րդ տեղը:
36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ այսպիսով ակնարկելով կարիերան ավարտելու մասին։