20/02/2024 11:09
Զվարթնոցում մեծ շուքով դիմավորել են Եվրոպայի առաջնությունից վերադարձած ազատ ոճային ըմբիշներին
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այս գիշեր Ռումինիայից վերադարձել է Հայաստան: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանին, նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանին, բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանին և հավաքականի մյուս անդամներին մեծ շուքով են դիմավորել Զվարթնոց օդանավակայանում՝ աղուհացով, երաժշտությամբ և ծափողջույններով:
Հիշեցնենք՝ մեր ընտրանին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ թիմային պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: