20/02/2024 11:45
Ֆրանսիայի դատարանը սառեցրել է Սամվել Կարապետյանին պատկանող 120 մլն եվրո արժողությամբ առանձնատան սեփականության իրավունքը
Iravaban.net-ը գրում է.
«Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին, փոխանցում է ֆրանսիական Le Monde-ը։
Փարիզի դատախազության կարծիքով՝ դրա իրական շահառուն ռուսական նավթագազային հսկա «Գազպրոմի» դուստր ընկերությունն է։
Աղբյուրի տվյալներով՝ առանձնատունը, որը տեղացիներին հայտնի է որպես Villa del Mare, ընդգրկում է 3 հեկտար տարածք։ Օբյեկտը, բացի մի քանի հարկ ունեցող գլխավոր շենքից, ներառում է նաև երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռային հարթակ։ Այս գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 մլն եվրո։
Վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքի սառեցման, ինչպես նաև SNC Maritime Villa Holding ընկերության բաժնետոմսերի սառեցման մասին կարգադրությունը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ին։
Ինչպես նշում Է AFP գործակալությունը, Irina Maria վիլլայի նկատմամբ Փարիզի դատախազությունը այն ստորաբաժանումը, որը զբաղվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարով (Junalco), հետաքննություն է անցկացրել ծանրացուցիչ հանգամանքներում փողերի լվացման փաստով, որը կատարվել է 2009 թվականի դեկտեմբերի 11-ից՝ Փարիզում, Կիպրոսում, Ռուսաստանում և Ռոքբրյուն-կապ-Մարտենում:
2016 թվականին «Գազպրոմ Նեֆթ»-ը՝ «Գազպրոմի» նավթային դուստր ձեռնարկությունը, վիլլան վաճառել է Սամվել Կարապետյանին։ Այնուամենայնիվ, Junalco-ի նախաքննության ընթացքում բազմաթիվ փաստեր են բացահայտվել, որոնք վկայում են այն մասին, որ վիլլան իրականում երբեք դուրս չի եկել «Գազպրոմ Նեֆտ»-ի վերահսկողությունից։
Լրագրողների կողմից վերլուծված փաստաթղթերի համաձայն՝ Սամվել Կարապետյանը «Գազպրոմ Նեֆտ»-ից գնել է անշարժ գույքի Maritime Villa Holding SNC ընկերության բաժնետոմսերը «Գազպրոմբանկի» կողմից տրամադրված 115 միլիոն եվրոյի վարկի շնորհիվ։ Վերջինս պատկանում է «Գազպրոմին» և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը համարվող Յուրի Կովալչուկին։ Վարկը տրամադրել է ռուսական բանկը՝ վիլլայի գրավի դիմաց»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։