20/02/2024 19:00
Mercedes-Benz-ը 250 000 ավտոմեքենա է հետ կանչել
Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողն ամբողջ աշխարհից հետ է կանչում մոտ 250 հազար ավտոմեքենա, հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի տրանսպորտի դաշնային վարչությանը։
Գործակալության տվյալներով՝ խոսքը 2023 թվականին արտադրված AMG GT, C-Class, CLE, E-Class, EQE, EQS, GLC, S-Class և SL մոդելների մասին է։ Գերմանիայում հետկանչման ենթակա մեքենաները 37 000 են։ Խնդիրն, ըստ հրապարակման, ապահովիչների հետ է կապված, դրանք կարող են չհամապատասխանել տեխնիկական պահանջներին, ինչն էլ հետագայում կարող է մեքենայի շարժիչի հետ կապված խնդիրներ առաջացնել։
Mercedes-ի ներկայացուցիչը DPA-ին ասել է, որ որպես նախազգուշական միջոց, հետ կանչված մեքենաներում որոշ մասեր կփոխարինվեն նորերով։