20/02/2024 19:49
Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը գերծանր քաշային հայ ծանրորդ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգ արդյունքով առաջին անգամ հռչակվել է նաև Եվրոպայի չեմպիոն:
Պոկումվարժությունում Լալայանը 205 կգ արդյունքով նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումվարժությունում գլխավերևում պահել է 250 կգ ծանրաձողը։
Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել։