21/02/2024 14:56
Արդեն կան 15 մլն վճարած քաղաքացիներ, ովքեր չեն անցնի պարտադիր զինվորական ծառայություն․ Հայկ Սարգսյան
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար, արդեն իսկ կան քաղաքացիներ, որ գումար են վճարել, և նրանց դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են։
«Օրենքն արդեն ընդունվել է և փաստացի գործում է, ունենք քաղաքացիներ, ովքեր դիմել են և ցանկանում են օգտվել օրենքից։ Նրանք արդեն վճարել են պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու 15 մլն դրամ վճարը։ Առաջիկայում նրանց դեմ հարուցված քրգործերը կկարճվեն, և նրանք կստանան անձնագրեր»,-ասաց նա։